Քոֆի Անանը կողմնակից է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխմանը
Նմանատիպ
ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանն անհրաժեշտ Է համարում բարեփոխել համաշխարհային կազմակերպությունը, մասնավորապես, Անվտանգության խորհուրդը, որտեղ իրադրությունը, նրա կարծիքով՝ ներկայումս արտացոլում Է անցյալ դարի 90-ական թվականների երկրաքաղաքական կառուցվածքը, հաղորդում Է «Արմենպրես»-ը:
«Չի կարելի արդարացնել ներկայիս իրադրությունը, երբ այնպիսի երկրներում, ինչպիսն Հնդկաստանն Է՝ մեկ միլիարդ բնակչությամբ, ձայն եւ տեղ չկա Անվտանգության խորհրդում: Ինչու Լատինական Ամերիկան ներկայացված չԷ ոչ մի երկրով, ինչու Աֆրիկան ներկայացված չԷ»,- ասել Է Անանը՝ հուլիսի 15-ին ելույթ ունենալով ՌԻԱ «Նովոստիում» իր Intervention: A Life in War and Peace գրքի շնորհանդեսի ժամանակ, որը կազմակերպվել Էր Ռուսաստանի միջազգային գործերի խորհրդի հետ համատեղ:
Նախկին գլխավոր քարտուղարի կարծիքվ՝ աշխարհի խորշոր տերությունները «պետք Է որոշեն, թե ինչ ազդեցությունից են նրանք պատրաստ հրաժարվելու, որպեսզի հայտնվեն Խորհրդի նոր անդամներ, այլապես կառաջանա ապարդյուն մրցակցություն»:
Անանը, որը ներկայումս ՄԱԿ-ի Հիմնադրամի վարչության անդամ Է, նաեւ ասել Է, որ հիասթափված Է այն փաստից, որ չի կարողացել ավարտել Կազմակերության բարեփոխումը, երբ դրա գլխավոր քարտուղարն Էր (1997 – 2006 թվականներ):
Հետևեք մեզ նաև Telegram-ում