Էդվարդ Սնոուդենն առաջադրվել Է խաղաղության Նոբելյան մրցանակի
Նմանատիպ
Շվեդիայի Գիտությունների թագավորական ակադեմիայի անդամ եւ Ումեո համալսարանի սոցիոլոգիայի պրոֆեսոր Ստեֆան Սվալֆորսը Նորվեգիայի Նոբելյան կոմիտե Է հղել նամակ, որտեղ արտահայտվել Է Էդվարդ Սնոուդենին խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու օգտին: Այս մասին հուլիսի 15-ին հաղորդել Է Մեծ Բրիտանիայի BBC ռադիոկայանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ուղերձում նշված Է, որ «Սնոուդենի հերոսական ջանքերրը, որոնք նա ձեռնարկել Է ի իր վանաս անձնական վիճակի, լույս են սփռում այն լայնածավալ լրտեսական աշխատանքի վրա, որը վարում Է ԱՄՆ-ը»: «Սնոուդենի խիզախության շնորհիվ մեր աշխարհը դարձել Է ավելի լավը եւ ավելի անվտանգ»,- ընդգծել Է պրոֆեսոր Սվալֆորսը:
Ինչպես նշել Է Լոնդոնի Daily Mail թերթը, «Սնոուդենն ընթացիկ 2013 թվականին արդեն չի մտնի խաղաղության Նոբելյան մրցանակի ստացման ցուցակները, քանի որ դրանք փակվել են փետրվարի 1-ին»: «Սակայն նա կարող Է մտցվել 2014 թվականի ցուցակ»:
«Այն դեպքում, եթե Սնոուդենն ապագայում ստանա խաղաղության Նոբելյան մրցանակ, ապա նա կդառնա այս հեղինակավոր պարգեւի ամենաերիտասարդ մրցանակակիրը դրա պատմության մեջ»,- եզրափակում Է հրատարակությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում