Թուրքիան հերքել է Սիրիան թուրքական ռազմաբազայից հրթիռակոծելու մասին լուրերը
15/07/2013 14:41
Նմանատիպ
Թուրքիան չի կարող լինել Իսրայելի ռազմական գործողությունների մի մասը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական Anadolu գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն’ հերքելով ստացված տեղեկություններն այն մասին, թե Իսրայելը Սիրիային հարվածել է թուրքական ռազմաբազայից: «Այս տեղեկությունն ամբողջությամբ սուտ է և չի համապատ ասխանում իրականությանը»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը’ ընդգծելով, որ նմանօրինակ տեղեկատվություն տարածելու նպատակը Թուրքիային հեղինակազրկելն է:
Ռուսական Russia Today լրատվամիջոցը տեղեկություն էր տարածել այն մասին, որ հուլիսի 5-ին Սիրիայի Լաթաքիա շրջանում գտնվող հականավային հրթիռների զինապահեստը Իսրայելը հրթիռակոծել է թուրքական ռազմաբազայից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում