Դամասկոսի մոտակայքում ահաբեկչական պայթյունից զոհվել է 13 մարդ
Նմանատիպ
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից հյուսիս պայթուցիկով զինված մեքենայի պայթյունից զոհվել է առնվազն 13 մարդ, որոնցից 10-ը’ ոստիկաններ և մեկ երեխա: Ինպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սիրիայի ակտիվիստները հուլիսի 15-ի պայթյունի մասին հայտնել են The Daily Star արաբական օրաթերթին: Մեծ Բրիտանիայում տեղակայված «Մարդու իրավունքների իրիական դիտարան» իրավապաշտպան կազմակերպությունը նշել է, որ գիշերը պայթյուն է բռնկվել Դեյր Աթիյե քաղաքի ոստիկանության շտաբի մոտ: Կազմակերպության հաղորդած տվյալների համաձայն’ սպանված երեք քաղաքացիներից մեկը երեխա է: Սիրիայի պետական լրատվական գործակալությունը հաստատել է հարձակման մասին լուրը’ հաղորդելով, որ մահապարտը պայթուցիկով ծանրաբեռնված մեքենան պայթեցրել է քաղաքի բնակելի տարածքում’ անհայտ թվով զոհեր պատճառելով:
Ահաբեկիչը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարող ապստամբներից է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում