Իտալացի դիրիժորը դատապարտում է Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները

Իտալացի դիրիժորը դատապարտում է Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի ականավոր դիրիժոր և դաշնակահար Ֆաբիո Մաստրանջելոն աններելի է համարում Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մաստրանջելոն այդ մասին գրառում է կատարել «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում: «Այն, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի, Թուրքիայի, ինչպես նաև ահաբեկիչ վարձկանների ձեռքով, բացարձակ աններելի է»,-շեշտել է երաժիշտը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք:

Շփման գծի ողջ երկայնքով համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման փաստեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում