Yerevan
17
+24°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Գյումրու եւ Սալոնիկի քաղաքապետերը պայմանավորվել են առարկայական դարձնել համագործակցությունը

Գյումրու եւ Սալոնիկի միջեւ 2001 թվականին կնքված փոխգործակցության հուշագրի որոշ դրույթներ կվերանայվեն: Այս մասին հուլիսի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: «Ես եւ Սալոնիկի քաղաքապետ Յաննիս Բուտարիսը մեր հանդիպման ընթացքում հաստատեցինք, որ հուշագրի կնքումից հետո գործնական ոչ մի քայլ չի արվել: Հուշագիրն ավելի շատ վերացական բնույթ է կրել, այդ փաստաթուղթը կվերանայենք, կավելացնենք նաեւ դրույթներ’ կապված Սալոնիկի հայ եւ Գյումրու հունական համայնքների հետ: Քաղաքապետի հետ արդեն պայմանավորվել ենք այն ոլորտների մասին, որտեղ համագործակցություն կլինի»,-նշեց Սամվել Բալասանյանը:

Սամվել Բալասանյանը եւ Յաննիս Բուտարիսը նշեցին, որ մշակութային ոլորտից բացի, համագործակցություն կծավալվի նաեւ տնտեսական, տուրիզմի եւ կրթական ոլորտներում: «Բիզնես ոլորտի մասնագետները Սալոնիկից կգան Գյումրի ուսումնասիրությունների համար: Քաղաքապետարանները բաց կգործեն նրանց համար»,-նշեց Սամվել Բալասանյանը:

Ասուլիսին ներկա էին նաեւ Սալոնիկի հայ համայնքի նախագահ Վարդգես Գունտակճեանը եւ Գյումրիում հունական համայնքի նախագահ Կենսաբեր (Լալարիդիս) Իսպիրյանը: Վերջիններս կարեւորեցին այս հանդիպումը՝ նշելով, որ համագործակցությունը կբխի նաեւ այս երկու հայանքի շահերից: «Սալոնիկի հայ համայնքն այսօր 11 հազար 500 անդամ ունի՝ հիմնականում Հայաստանից եւ Վրաստանից: Բավական լավ եւ կարգապահ համայքն է: Ճիշտ է, այսօր Հունաստանի սոցիալական վիճակն այնքան էլ լավ չէ, բայց Սալոնիկի քաղաքապետարանը միշտ ու ցանկացած հարցում օգնում է հայերին»,-նշեց Վարդգես Գուն տակճեանը:

Գյումրիում հունական համայնքը պաշտոնապես գործում է 1988 թվականից հետո: Այն ունի հունական ծագում ունեցող 280 անդամ եւ եւս 40 այլ ազգի: Գյումրիում համայքն ունի իր սեփական տարածքը, փոքրիկ եկեղեցին եւ շաբաթական եռօրյա դպրոց: «Մենք փորձում ենք հայրենիքից հեռու այս քաղաքում, պահպանել մեր լեզուն, ավանդույթները եւ կրոնը: Ամեն հարց փորձում ենք ինքնուրույն լուծել՝ Հայաստանում Հունաստանի դեսպանատան աջակցությամբ»,-ավելացրեց Գյումրիում հունական համայքնի ղեկավար Կենսաբեր (Լալարիդիս) Իսպիրյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում