Թուրքական պատմագիտական ընկերությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ պատրաստում է ժողովածու
Նմանատիպ
ուրքական պատմագիտական ընկերությունը պատրաստվում է կազմել ժողովածու հայ-թուրքական հարաբերությունների զարգացման պատմական փուլերի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական Anadolu գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքական պատմագիտական ընկերության նախագահ Մեհմեդ Մեթին Հյուլագյուն: Վերջինս նշել է, որ ժողովածուում տեղ են գտնելու տարբեր պատմաբանների աշխատանքներ’ նվիրված ինչպես նոր, այնպես էլ հին շրջանի թուրք-հայկական հարաբերություններին:
Շարունակելով թուրքական ավանդական զեղծարարությունն ու պատմական իրադարձությունները խեղաթյուրելու ավանդույթը’ Թուրքական պատմագիտական ընկերության նախագահը հույս է հայտնել, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ժողովածուն կաշխատի իրենց օգտին: Ժողովածուն կազմելու աշխատանքները կավարտվեն 2014 թվականին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ընկերությունը կսկսի հայերենի, եբրայերենի, արաբերենի և օսմաներենի դասընթացներ’ քաղաքական, ռազմավարական և մշակութային բանագավառների շրջանակներում պատմաբանների կողմից ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով: Պրոֆեսոր Մեհմեթ Մեթին Հյուլագյուն նշել էր, որ դասընթացներ սկսելու պատճառն այն է, որ իրենք բավարար թվով մասնագետներ չունեն Թուրքիայի մի շարք բնագավառներում ուսումնասիրություններ իրականացնելու համար: Դասընթացները նախատեսում են իրականացնել 6 ամիս ժամկետով: Եթե դրանց արդյունքը լինի դրական, ապա ակադեմիական մակարդակով հայերենի, եբրայերենի, արաբերենի և օսմաներենի դասավանդումը կարող է երկարացվել ևս 6 ամսով: Լեզուները դասավանդվելու են 10-12 հոգուց բաղկացած խմբերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում