Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվել է բասկետբոլի պատանեկան հավաքականի նախկին անդամը
06/10/2020 13:37
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվել է ԽՄՕՄՄ բասկետբոլի թիմի սան, Հայաստանի պատանեկան հավաքականի նախկին անդամ Տիգրան Միկոյանը:
«Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ցավակցում է Տիգրանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին նրա անժամանակ մահվան կապակցությամբ»,- գրված է հաղորդագրության մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում