Վիլնյուսի համալսարանի Ratilio ժողովրդական անսամբլը երգով խաղաղություն է մաղթել Արցախին
07/10/2020 17:15
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիլնյուսի համալսարանի Ratilio ժողովրդական անսամբլն իր զորակցությունն է հայտնել Արցախին՝ կատարելով լիտվական ժողովրդական Pone Karaliau երգը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անսամբլի անդամները համացանցում հրապարակված տեսանյութում նշում են, որ Pone Karaliau երգը սուրբ է համարվում և օգնում է հաղթահարել դժվար ժամանակները: «Այս երգով անսամբլն աղոթում է ամբողջ աշխարհում խաղաղության համար: Ցանկանում ենք՝ խաղաղություն տիրի Լեռնային Ղարաբաղում»,-նշում են նրանք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում