Գրականության Նոբելյան մրցանակը շնորհվել է ամերիկացի պոետ Լուիզա Գլյուկին

Գրականության Նոբելյան մրցանակը շնորհվել է ամերիկացի պոետ Լուիզա Գլյուկին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրականության բնագավառում 2020 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է ամերիկացի պոետ Լուիզա Գլյուկին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկանում ենք Նոբելյան կոմիտեի «Թվիթեր»-ի պաշտոնական էջից:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ մրցանակը Գլյուկին է հանձնվել հեղինակի «անսխալ բանաստեղծական ձայնի համար, որն իր խիստ գեղեկցությամբ յուրահատկություն է հաղորդում անհատական գոյությանը»:

Գրականության Նոբելյան մրցանակը հեղինակավոր պարգև է, որն ամեն տարի հանձնում է շվեդական ակադեմիան գրականության ոլորտում ակնառու ներդրումների համար։ Նոբելյան մրցանակները տրվում են քիմիայի, ֆիզիկայի, գրականության, խաղաղության և ֆիզիոլոգիայի կամ բժշկության ոլորտներում բացառիկ նվաճումների համար:

Մրցանակի պատասխանատուն Նոբելյան հիմնադրամն է, և պարգևատրում է կոմիտեն, որը բաղկացած է շվեդական ակադեմիայի կողմից ընտրված հինգ անդամներից: Գրականության Նոբելյան մրցանակը տրվում է ամեն տարի՝ սկսած 1901 թվականից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում