Ո՞վ կար-չկար գեներալ Մանվելի ծնունդին «Իրատես de facto»
Նմանատիպ
Կիրակի օրն Էջմիածնի «Վան» ռեստորանային համալիրում նշվել է գեներալ Մանվելի ծննդյան օրը. «Հանգիստ-շնորհքով ծնունդ էր»,- ասացին ներկաները: Այս մասին գրում է «Իրատես de facto» թերթը և հավելում. «Օրինաչափորեն, գեներալին շնորհավորելու է գնում Սերժ Սարգսայնը. «Հա, եկել էր, համ էլ պարել է»: Է՞լ ով կար: «Արգամիչը, Սեյրան Օհանյանը»:
Խաչատուրովը կա՞ր. «Չկար, Արթուրն էր Աղաբեկյան’ Ղարաբաղից»: Բա ԲՀԿ-ի՞ց, Յուվեցի Կարոն կա՞ր: «Բայց Կարոն ի՞նչ ԲՀԿ. կար, Բելաջոյի Գրիշը չկար, Լֆիկն էր, հա, Հարություն Քուշկյանը ու Մանվելի բոլոր կռված ընկերները»:
Ի դեպ, գեներալ Մանվելի ծնունդով ավարտվեց ծնունդ-հարսանիքների սեզոնը հայոց քաղաքական իսթեբլիշմենտի համար: Սկսվեց հանգստյան սեզոնը: Իր ծնունդից անմիջապես հետո գեներալը կմեկնի Օդեսա, ուր ողջ կյանքում հանգստացել է, «ախպերները», հարազատները հորդորել են’ էս անգամ էլ Նիցցա, Վենետիկ։ «Չէ, Օդեսա»,- պնդել է օդեսասեր գեներալը:
Առավել մանրամասն «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում