Նշան Մունչյան․ Բոլորս պետք է համախմբված լինենք՝ որպես մի բռունցք, մի սիրտ, մի հավատ

Նշան Մունչյան․ Բոլորս պետք է համախմբված լինենք՝ որպես մի բռունցք, մի սիրտ, մի հավատ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Armsport.amԲռնցքամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նշան Մունչյանը անդրադարձել է Արցախի սահմանին տիրող իրավիճակին։

«Սա հայ ազգի գոյության կռիվն է։ Մենք պատերազմում ենք ահաբեկչության դեմ։ Թուրքիան ու Ադրբեջանը պետք է ճանաչվեն ահաբեկչական պետություններ ու խստագույնս պատժվեն միջազգային հանրության կողմից։

Այս օրերին բոլորս պետք է համախմբված լինենք՝ որպես մի բռունցք, մի սիրտ ու մի հավատ՝ ով զենքով սահմանին, ով ֆինանսական աջակցությամբ։ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»,- Մունչյանի խոսքերն է փոխանցում ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում