Պուտինը հայտարարել է, որ Սնոուդենը հանգամանքների բերումով է հայտնվել Ռուսաստանում
Նմանատիպ
ուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պարզաբանել է, որ Միացյալ Նահանգները արգելափակել է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին Ռուսաստանում, որտեղով նա պետք է անցներ թռիչքի ժամանակ։ Այս մասին գրում է ռուսական «Ռիա-Նովստի»-ն։
«Նա մեր երկիր էր եկել առանց հրավերի։ Նա մեզ մոտ չի եկել, այլ թռել է Ռուսաստանով այլ երկիր։ Միայն թե նրա մեկնումը պարզ է դարձել և մեր ամերիկացի գործընկերները արգելափակել են նրա հետագա թռիչքը»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը նաեւ նշել է, որ Սնոուդենի Ռուսաստանում հայտնվելը պայմանավորված է այն հանգամանքով, որ ամերիկացիները արգելափակել էին նրա ճանապարհը։
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը քաղաքական ապաստան ստանալու նպատակով խնդրագրեր Է ուղարկել ավելի քան 20 երկրների իշխանությունների:
Սնոուդենը, որը մի քանի շաբաթ թաքնվում Էր Հոնկոնգում, հունիսի 23-ից գտնվում Է Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանի տարանցիկ գոտում, որտեղից չի կարողանում հեռանալ, քանի որ նրա ամերիկյան անձնագիրն անվավեր Է հայտարարվել: ԱՄՆ-ի իշխանություններն, իրենց կողմից, Սնուդենին հանձնելու պահանջով նախ դիմել են Հոնկոնգին, իսկ այնուհետեւ Ռուսաստանի իշխանություններին: Հայրենիքում նրա նկատմամբ քրեական գործ Է հարուցվել լրտեսության եւ պետական սեփականության հափշտակման մեղադրանքով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում