Հայ և վրացի հյուրերի մասնակցությամբ Ախալքալակում անցկացվեց աշուղ Ջիվանու մեծարման արարողություն
Նմանատիպ
Ախալքալակի շրջանի Կարծախ գյուղի բնակչությունը՝ հայ և վրացի հուրերի մասնակցությամբ, անցկացրեց հայ մեծ աշուղ Ջիվանու մեծարման արարողությունը։ Հուլիսի 14-ին Սուրբ Կարապետ եկեղեցում մատուցվեց Սբ Պատարագ, որի ավարտին կատարվեց հոգեհանգստյան կարգ: Պատարագի ավարտին հյուրերը Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, փոխառաջնորդ Բաբգեն աբեղա Սալբիյանի, հոգևոր դասի և ժողովրդի ուղեկցությամբ ծաղիկներ դրեցին Ջիվանու հուշարձանին:
Մեծն Ջիվանու ավանդական տոնին իրենց մասնակցությունն էին բերել հյուրեր Հայաստանից և Վրաստանից: Վիրահայոց թեմի առաջնորդն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց Ախալքալակի տեղական ինքնակառավարման մարմիններին՝ բարձր գնահատելով նրանց կատարած աշխատանքը:
«Ջիվանու ստեղծած արվեստով մենք ապրում ենք արդեն 2-րդ հարուրամյակը: Նրա արվեստը հարյուրամյակներ որպես փիլիսոփայություն, որպես կյանքի ուղենիշ պիտի մեզ առաջնորդի: Ջիվանու աստղը որքան գնում, այնքան մեծանում և հզորանում է: Հզորացնողն, անշուշտ, ժողովուրդն է: Հզորացնողը այսօրվա երիտասարդությունն է, ովքեր աշուղական երգը այլևս տարածում են»,- ասաց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը։ Նրա խոսքով՝ Աշուղ Ջիվանին շարունակել և խորացրել է Նաղաշ Հովնաթանի սկսած ու Սայաթ-Նովայի զարգացրած փոլիսոփայական գաղափարներով երգի և խոսքի ստեղծումը:
Ջիվանու մեծարմանը նվիրված տոնահանդեսի բեմում «Ջավախք» ազգագրական և ժողովրդական համույթի սաներն էին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում