Համերգ և ֆիլմի ցուցադրություն՝ հատուկ Արցախից ժամանած երեխաների համար

Համերգ և ֆիլմի ցուցադրություն՝ հատուկ Արցախից ժամանած երեխաների համար

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և «Երևան իմ սեր» հիմնադրամի միասնական ջանքերով այսօր տեղի է ունեցել համերգ հատուկ Արցախից ժամանած երեխաների համար։
Սիմֆոնիկ նվագախմբի լարային կվինտետի կատարմամբ հնչել են Կոմիտասի ստեղծագործությունները և փոքրիկների կողմից սիրված մուլտֆիլմերի մեղեդիները։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան էջից։

Այսօր Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը, Հայաստանի ազգային կինոկենտրոնը, Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման հասարակական կազմակերպությունը կազմակերպում էիմ ֆիլմի ցուցադրություն՝ Արցախից տեղահանված 200 երեխաների համար:

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նմանատիպ ցուցադրությունները շարունակական բնույթ են կրելու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում