Մրցութային շեմը չհաղթահարած դիմորդները կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին
16/07/2013 11:13
Նմանատիպ
ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2013 թվականի ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 15-20-ն ընկած ժամանակահատվածում կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին’ թափուր տեղեր ունեցող բուհում լրացնելով նոր դիմում-հայտ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից, Հանրապետական ընդունող հանձնաժողովը բուհերում թափուր տեղերի մրցույթի արդյունքները կհաստատի հուլիսի 25-ին:
Հուլիսի 15-ին հրապարկվել են ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2013 թվականի ընդունելության անվճար և վճարովի ուսուցման մրցույթների արդյունքները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում