CNN-ը հերքել է Թուրքիայից ներողություն խնդրելու մասին լուրերը
Նմանատիպ
Ամերիկյան հայտնի CNN հեռուստաընկերությունը հերքել է տեղեկություններն այն մասին, թե ներողություն է խնդրել Թուրքիայից հակակառավարական ցույցերը լուսաբանելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական HaberTurk պարբերականը:
CNN հեռուստաընկերության միջազգային լուրերի հեռարձակման բաժինը Թուրքիայում ծավալվող հակակառավարակ ցույցերի ժամանակ լուրեր էր պատրաստել «Հակակառավարական ցույցերը Թուրքիայում» խորագրով: Հեռարձակումից հետո Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչըի և CNN-ի միջազգային բաժնի ղեկավարի օգնականի միջև հանդիպումից հետո հայտարարվել էր, թե ամերիկյան հեռուստաալիքը ներողություն է խնդրել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից: Այս լուրերի տարածվելուց հետո CNN-ի միջազգային լուրերի բաժնի Twitter-ի էջում հայտնվել է հետևյալ գրությո ւնը. «CNN-ը պատասխանատվություն է կրում Թուրքիայում հեռարձակված դեպքերի համար: Մեր անկողմնակալ հեռարձակման համար ներողություն չենք խնդրել և չենք էլ խնդրելու»:
Թուրքիայում մայիսի 28-ից մեկնարկած հակակառավարական ցույցերը սկիզբ առան Գեզի զբոսայգուց, որտեղից ոստիկանությունը դաժան կերպով ցրեց այգու պաշտպաններին: Բնապահպանական նկատառումներով Թուրքիայում սկսված բողոքի ակցիաները վերածվեցին հակակառավարական ցույցերի, որոնց մասնակիցները դժգոհ էին իշխանությունների վարած ներքին եւ արտաքին քաղաքականությունից եւ պահանջում էին կառավարության հրաժարականը: Ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումների արդյունքում մինչ այժմ 6 մարդ է զոհվել, 7500-ից ավելի մարդ վիրավորվել է, շուրջ 5 հազար մարդ էլ ձերբակա լվել է: Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներով’ մինչ օրս տեղի ունեցած հակակառավարական ցույցերին Թուրքիայի 79 շրջաններից մասնակցել է 2.5 միլիոն
Հետևեք մեզ նաև Telegram-ում