Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներին ներգրավում ենք պայքարի մեջ. Արայիկ Հարությունյան

Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներին ներգրավում ենք պայքարի մեջ. Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.amԻրավիճակը շարունակում է օրհասական մնալ: Ակտիվ հանդիպումներ եմ ունենում աշխարհազորի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Բոլորս մեկ մարդու պես պետք է ոտքի կանգնենք: Զոհասեղանին Հայրենիքի փրկության հարցն է: Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներին ներգրավում ենք պայքարի մեջ: Երախտապարտ եմ մեր ժողովրդի ցուցաբերած պատրաստակամության և համախմբված կերպով հող հայրենին պաշտպանելու համար»,- գրել է Արցախի նախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում