Ի պաշտպանություն հերոսաբար մարտնչող Արցախի ու Հայաստանի. Լյուքսենբուրգում ցույցերին մասնակցում է նաև Մարիա Գուլեգինան

Ի պաշտպանություն հերոսաբար մարտնչող Արցախի ու Հայաստանի. Լյուքսենբուրգում ցույցերին մասնակցում է նաև Մարիա Գուլեգինան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aravot.am: «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Հայաստան ժամանած աշխարհահռչակ երաժիշտները շարունակում են արձագանքել հասարակական և քաղաքացիական մարտահրավերներին:

Հանրահռչակ սոպրանո Մարիա Գուլեգինան՝ մեր հայրենակցուհին, օրիորդական ազգանունը Մեյթարջյանը սատարում է Հայաստանին և Արցախին մասնակցելով Լյուքսենբուրգում կայացած խաղաղ ցույցերին ընդդեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի:

Սա հենց միասնության այն հզոր դրսևորումն է՝ ի պաշտպանություն հերոսաբար մարտնչող Արցախի ու Հայաստանի:

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոն

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/10/12/1142736/

© 1998 – 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Հետևեք մեզ նաև Telegram-ում