Հայտնի է Էստոնիա-Հայաստան խաղը սպասարկող մրցավարական անձնակազմը
13/10/2020 13:29
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: Ազգերի լիգայի C դիվիզիոնի 4-րդ տուրի շրջանակում վաղը կայանալիք Էստոնիա-Հայաստան խաղը կսպասարկի պորտուգալական մրցավարական անձնակազմը: Այս մասին տեղեկանում ենք ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքից:
Նշվում է, որ հանդիպման գլխավոր մրցավարն է Լուիս Գոդինյոն: Վերջինիս եզրերում կօգնեն Ռուի Տեյշեյրան ու Հուգո Ռիբեյրոն: Չորրորդ պաշտոնյան է Անդրե Նարցիսոն:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում