Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1058 դեպք
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հայաստանում հոկտեմբերի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1058 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 58 624-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 1039 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Հոկտեմբերի 14-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 311 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 10 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1350-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 395 է, ընդհանուր առողջացածներինը՝ 46713, փաստացի բուժվողներինը՝ 9908 (մեկ օրում ավելացել է 653-ով): Մեկ օրում արվել է 2877 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 332154 թեստ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում