Արցախի Շահումյանի շրջանի Քնարավան գյուղի ռմբակոծության հետևանքով քաղաքացի է վիրավորվել․ Արցախի ՄԻՊ
15/10/2020 19:24
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Ադրբեջանական զինված ուժերն այսօր շարունակել են Արցախի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը, ինչը պատերազմական հանցագործություն է, ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
«Բացի տարբեր բնակավայրերում արձանագրված ավերածություններից, մենք տեղեկություններ ենք ստացել, որ Շահումյանի (Քարվաճառի) շրջանի Քնարավան գյուղի ռմբակոծության հետևանքով վիրավորվել է 1961թ. ծնված Մարինա Թևոսյանը», – նշել է Բեգլարյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում