Էրդողանը հրաժարվել է հանդիպել Եգիպտոսի ժամանակավոր փոխնախագահին
Նմանատիպ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվել է հանդիպել զինվորականներ կողմից Եգիպտոսի փոխնախագահ հայտարարված Մուհամեդ էլ-Բարադեյի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Radikal պարբերականը:«Նրանք ցանկացան օգտագործել մեզ իրենց օրինականությունն ապացուցելու համար, սակայն մենք մերժեցինք նրանց»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը’ նշելով, որ Եգիպտոսում զինվորական վարչակարգը չի կարող օգտագործել իրենց: Միաժամանակ Էրդողանը հայտարարել է, որ իրենց համար Եգիպտոսի ղեկավար շարունակում է մնալ Մուհամեդ Մուրսին:
Եգիպտոսի բանակի հրամանատարության կողմից նախագահ Մուհամեդ Մուրսին հուլիսի 3-ին հեռացվել էր նախագահի պաշտոնից, մեկուսացվել էր իր շրջապատից և տեղափոխվել Պաշտպանության նախարարություն: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Մուրսին և նրա կողմնակիցները ձերբակալվել են և տարվել Անվտանգության ծառայության շենք: Եգիպտոսի սահմանադրական դատարանի նախագահին են ժամանակավորապես հանձնվել երկրի նախագահի լիազորությունները: Եգիպտոսի իսլամիստները չեն ընդունում նման որոշումը և պահանջում են, որպեսզի իշխանությունը վերադարձվի օրինական ընտրված նախագահին:
Թուրքիան հանդես է եկել Եգիպտոսի դեպքերի քննադատությամբ’ անընդունելի համարելով զինվորականության կողմից նախագահ Մուհամեդ Մուրսիին իշխանությունից հեռացնելու որոշումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում