Էդվարդ Սնոուդենը պաշտոնապես ժամանակավոր ապաստան Է խնդրել Ռուսաստանում
Նմանատիպ
Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը Ռուսաստանի Համերկրային միգրացիոն ծառայության (ՀՄԾ) ներկայացուցչին պաշտոնական դիմում Է տվել Ռուսաստանում ժամանակավոր ապաստան տրամադրելու վերաբերյալ: Այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հաղորդել Է ՌԴ-ի Հանրային պալատի հանձնաժողովի նախագահ, փաստաբան Անատոլի Կուչերենան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Եթե խոսենք դիմումի քննարկման հնարավոր ժամկետների մասին, դա կզբաղեցնի երեք ամսից ոչ ավելի, ըստ որում այդ ժամանակամիջոցում Սնոուդենին կտան սահմանված նմուշի տեղեկանք, որով նա կկարողանա գտնվել Ռուսաստանում»,- հաղորդել են միգրացիոն ծառայությունում: Ռուսաստանի Համերկրային միգրացիոն ծառայության պաշտոնական մեկնաբանություններն առայժմ ստանալ չի հաջողվել, որի տարածքային մարմինն Էլ ընդունում Է համապատասխան որոշումը:
Ինչպես ասված Է ՀՄԾ-ի կայքում, «ժամանակավոր ապաստանը յուրատեսակ «մարդասիրակական կարգավիճակ Է» կամ հետաձգված արտաքսում: «Դրական որոշման ժամանակ տրվում Է վկայական ՌԴ-ի տարածքում ժամանակավոր ապաստանի տրամադրան մասին: Բացասական որոշումը կարող Է գանգատարկվել ընդհանուր կարգով: Ժամանակավոր ապաստանը տրամադրվում Է մեկ տարով եւ կարող Է ամեն տարի երկարաձգվել12 ամսով»,- ասված Է Ծառայության կայքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում