Հալեպահայերին օգնություն է բաժանվել, սկսվել է վառելանյութի եւ բանջարեղենի մատակարարումը
Նմանատիպ
Հալեպահայությունը շարունակում է կազմակերպել իր կյանքը պատերազմի դաժան պայմաններում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի աշխատակից Զարմիկ Պողիկյանը հայտնեց, որ Հալեպի շրջափակումը շարունակվում է, թեև նահանգապետի ջանքերի շնորհիվ հուլիսի 16-ին նկատելի է որոշ բանջարեղենի մատակարարումը Հալեպի շուկաներին, որոնք, սակայն, վաճառվում են տասնապատիկ թանկ գներով: «Էլեկտրականության և ջրի մատակ արարումները նախորդ օրերի համեմատությամբ բարելավվել են: Քաղաք են մտել նաև վառելանյութով բեռնված մի քանի տասնյակ մեքենաներ»,-ասաց Զարմիկ Պողիկյանը:
Նրա խոսքերով’ կենցաղային ծանր պայմանների մեջ ապրող հալեպահայությունը ամեն կերպ փորձում է կազմակերպել իր կյանքը: Այդ գործում իր մեծ ներդրումն ունի Սիրիայի համազգային շրջանային վարչությունը, որը բազում զրկանքներ կրած հայ մանուկների, պատանիների ու երիտասարդների համար կազմակերպել էր «Կյանքը շարունակվում է» խորագրով հանդիսություն: Կազմակերպիչները որոշել են նմանատիպ միջոցառում կազմակերպել նաև առաջիկա կիրակի օրը: «Այսպիսին է հալեպահայությունը, այն ապրում է նաև հայ մշակույթով»,-ուրախությամբ նշեց Զարմիկ Պողիկյանը: Հանդիսութ? ?ան ժամանակ ելույթ են ունեցել Սիրիայի համազգային շրջանային վարչության «Զվարթնոց» երգչախումբը, «Կանաչյան» երաժշտական դպրոցի շրջանավարտները, Նիկոլ Աղբալյան մասնաճյուղի «Սարդարապատ» պարախումբն ու թատերախումբը:
Սիրիահայության շտապ օգնության և վերականգնման մարմինը շարունակում է կարիքավոր ընտանիքներին օգնության մատակարարումը: «Այսօր Հալեպի Ս. Աստվածածին եկեղեցու սրահում Սիրիահայության շտապ օգնության և վերականգնման մարմինը սննդամթերք բաժանեց հայեպահայ ընտանիքներին: Այն կազմում է 1.5-2 ամսվա անհրաժեշտ սննդի պաշարը, որը ամսական հերթականությամբ տրամադրվում է 3500 հայ ընտանիքներին»,-տեղեկացրեց Զարմիկ Պողիկյանը: Նա հավաստեց, որ շտապ օգնության մարմինը այցելություններ է կատարում նաև հիվանդներին և հոգում վիրավորների հիվանդա նոցային ծախսերի մի մասը: Այն համագործակցում է սիրիական «Կարմիր Մահիկ» միջազգային կազմակերպության հետ, որի միջոցով օգնում է նաև Սիրիայի արաբ ժողովրդին:
Հուլիսի սկզբներին Հալեպի շրջափակման պատճառով այնտեղի բնակչությունը կանգնել էր սովամահության վտանգի առջև: Հաղորդվում էր, քաղաքի առատ շուկաները դատարկվել են, խանութների մեծ մասը փակ է, շատ քիչ փռեր են բաց’ ալյուր չլինելու պատճառով: Քաղաքի մայրուղիները փակված են, որի պատճառով վառելանյութի, դեղորայքի և այլ կենսական նյութերի պակասություն կա, իսկ բժիշկների մեծ մասը լքել է քաղաքը: Բացի դրանից, շրջափակման և սիրիական թղթադրամի անկման հետևանքով առաջացել է աննախադեպ սղաճ, որով պարենի գինը եռապատկվել, վառելանյութը’ տասնապատկվել էր: Էլեկտրական հոսանքն ու ջուրը հաճախ անջատում են, իսկ քաղաքի մեջ զինյալ բախումներն ու անկանխատեսելի պայթուններն սպառում են խաղաղ բնակչության կյանքին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում