Վարդան Ղուկասյանը հենց դատարանի շենքում ծեծել է Գյումրիի նախկին ոստիկանապետին

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը երեկ ի վերջո հայտնվել է իր փեսայի գործով սպանության դատական նիստին, սակայն հրաժարվել է պատասխանել ամբաստանյալի շահերի պաշտպանի հարցերին՝ պատճառաբանելով, որ նա կին է։ Այս մասին գրել է «Հայկական Ժամանակ» օրաթերթը:

«Էս կամերա-բաները դուրս տարեք։ Չնկարեք։ Թող դուրս գան «ԳԱԼԱ»–ն, «Շանթ»–ն ու մեկ էլ«Առավոտ»–ի էն աղջիկը։ Այսինքն թող սաղն էլ դուրս գան, թող լրագրողներն էլ չմնան»,– ըստ «Հետք»–ի, նիստերի դահլիճ մտնելուն պես հրահանգել է ՀՀԿ-ական Վարդանիկը, ով դատարան է գնացած եղել իր «սվիտայով»՝ մոտ 30 հոգի։

Դատավորն կատարել է նրա հրահանգը։ Այնուհետև հենց դատարանի շենքում, գժի թղթով կարկառուն այս ՀՀԿ-ականը, ով տարիներ շարունակ իշխել և փաստորեն, շարունակում է իշխել Գյումրիում, իր ուղեկցողների հետ ծեծի է ենթարկել Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Հարությունյանին, ով իր փեսայի սպանության գործով մեղադրյալի հայրն է։ Ընդ որում, այնպես է ծեծել, որ նախկին ոստիկանապետը հայտնվել է Գյումրիի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում»,–գրում է թերթը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում