Հունական բանակը պատրաստ է Միջերկրական ծովի արևելյան հատվածում դիմակայել Թուրքիայի ցանկացած «սադրանքի»․ լրատվամիջոցներ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Հունական բանակը պատրաստ է Միջերկրական ծովի արևելյան հատվածում դիմակայել Թուրքիայի ցանկացած «սադրանքի», երկուշաբթի հայտնել են հունական ԶԼՄ-ները, հաղորդում է english.alarabiya.net-ը։
Հունական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Հունաստանը դիվանագիտական և ռազմական պատրաստություններ է անցկացնում Էգեյան ծովում և Միջերկրական ծովի արևելյան մասում, որտեղ զինված ուժերը ներկայում գտնվում են բարձր պատրաստվածության վիճակում:
Հաղորդվում է նաև, որ Աթենքը դիվանագիտական ճակատում Բեռլինից նոր նախաձեռնություններ է ակնկալում և դրանց ձախողվելու դեպքում՝ ձգտելու է, որ Եվրամիությունը խիստ պատժամիջոցներ սահմանի Թուրքիայի նկատմամբ։
Նշենք, որ օգոստոսից կրկին սրվել են թուրք-հունական հարաբերությունները։ Թուրքիան հայտնել է, որ իր Oruç Reis նավը սեյսմիկ հետազոտություններ է սկսել Արևելյան միջերկրածովյան շրջանում, որը Հունաստանը համարում է իր բացառիկ տնտեսական գոտին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում