Մահացել է գեղանկարիչ, լուսանկարիչ Վահան Քոչարը

Մահացել է գեղանկարիչ, լուսանկարիչ Վահան Քոչարը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: 71 տարեկան մահացել է գեղանկարիչ, լուսանկարիչ, գրքերի ձևավորող, հայ լուսանկարչության թանգարանի հիմնադիր Վահան Քոչարը:

Քոչար ընտանիքը հայտնում է, որ հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին Մալաթիայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում, ժամը 18:00- 20:00-ն։

Վահան Քոչարը ծնվել է 1949 թվականին լուսանկարիչ Անդրանիկ Քոչարի ընտանիքում: 1969 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի նկարչագծագրական բաժնի լրիվ դասընթացը: Մեկ տարի աշխատել է որպես ուսուցիչ, 1970 թվականին՝ ազատ նկարիչ: Աշխատակցել է «Պետհրատ» հրատարակչությունում և այլ հիմնարկներում: 1977 թվականին աշխատանքի է անցել ՀԿԿ Կենտկոմի հրատարակչության տպարանում (այժմ՝ «Տիգրան Մեծ» հրատարակչություն) որպես լուսանկարիչ, ուր աշխատել է 25 տարի:

2007 թվականին լույս է տեսել Վահան Քոչարի «Հայ լուսանկարիչներ» պատկերագիրքը, որտեղ ներկայացված են շուրջ 480 լուսանկարիչների կենսագրականներ և լուսանկարներ, որոնցից 180-ի անունները հայտնաբերվել են տարբեր լուսանկարչական կնիքների վրայից։

Վահան Քոչարն իր աշխատանքների համար արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում