ԱՄՆ պետքարտուղարը Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ
19/10/2020 22:08
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կանցկացնի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ:
Ինչպես հայտնում է Politico պարբերականը, դեռևս պարզ չէ՝ արդյոք հանդիպում կունենա նախարարների միջև, թե ոչ: Սակայն նրանք նույն օրը կայցելեն Վաշինգտոն, ինչը հուշում է, որ ԱՄՆ-ն խորացնում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը:
Աղբյուրը նկատում է, որ այցելությունները տեղի են ունենալու երկրում նախագահական ընտրություններին ընդառաջ:
Պարբերականի տեղեկություններով՝ Բայրամովը Պոմպեոյի հետ կհանդիպի ուրբաթ առավոտյան, այնուհետև տեղի կունենա Մնացականյան-Պոմպեո հանդիպումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում