Թանկացումների նոր ալիք Հայաստանում
Նմանատիպ
Հայաստանում գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից հետո արդեն սկսվել է թանկացումներինոր ալիք:
«Ժողովուրդ» օրաթերթը այսօրվա համարում գրում է, որ օրինակ՝ հացամթերքի շուկայում արձանագրվել է 10-ից 30 դրամի բարձրացում, հանքային ջրերի, զովացուցիչ ըմպելիքների և գարեջրի շուկայում նույնպես կա մինչև 30 դրամի բարձրացում: Այս առումով ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն անհիմն թանկացումներից խուսափելու համար պաշտոնապես գրությամբ դիմել է տնտեսվարողներին և պահանջել ներկայացնել հիմնավորում թանկացումների վերաբերյալ: Տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը թանկացումների այս ալիքի հետևանքները կործանարար է համարում:
Ըստ նրա՝ իրավիճակն արդեն դուրս է եկել վերահսկողությունից. «Այն, ինչ ես տեսնում եմ, լավ բան չէ: Մարդկանց որևիցե ձևով պետք է հույս տալ, բացատրել կամ ներկայացնել, որ սրանովչէ, որ կյանքն ավարտվեց: Սակայն իշխանությունը դա չի կարողանա, որովհետև իշխանության՝ վստահություն կամ հավատ ներշնչելու լիմիտն արդեն վաղուց սպառվել է»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում