Ի՞նչ է քննարկել Սյունիքի նոր մարզպետը Խորհրդակցության ժամանակ
Նմանատիպ
Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Քաջարանի քաղաքապետարանում, որին մասնակցել են համայնքապետարանի աշխատակազմն ու ենթակա հիմնարկների ղեկավարները: Երախտագիտություն հայտնելով մարզպետ նշանակվելու առիթով իրեն ուղղված շնորհավորանքներին’ Հակոբյանը կարեւորել է յուրաքանչյուրի բարեխիղճ աշխատանքը եւ պարտականությունների կատարումը, ինչը կնպաստի տարածաշրջանի բարեկեցությանն ու զարգացմանը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Քաջարան քաղաքի 55-ամյակին նվիրված միջոցառման ծրագրին առնչվող հարցեր, նշվել է, որ դրանց կազմակերպման եւ անցկացման համար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ը հատկացրել է 30 մլն դրամ: Մարզպետն առաջարկել է Քաջարան քաղաքի հրապարակներից, փողոցներից կամ պուրակներից մեկն անվանակոչել ծնունդով քաջարանցի պետական գործիչ Ֆրունզ Պետրոսյանի անունով, իսկ կոմբինատի վարչական շենքի մերձակա հրապարակը բարեկարգել եւ տեղադրել նրա արձանը: «Մենք արդյունաբերության ոլորտում հզոր պետական գործիչ ենք ունեցել, ով մեծ ու անգնահատելի ներդրում է ունեցել մեր քաղաքի զարգացման գործում: Իր ժամանակակիցների համար նա օրինակ էր, շատերն են փորձել անցնել նրա հարթած ուղիներով: Ժամանակակիցները այսօր էլ ակնածանքով են խոսում նրա մասին»,- նշել է մարզպետը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում