Ահմեդ Դավութօղլուն չի մեկնաբանել Ադրբեջան կատարած այցի նպատակը
17/07/2013 11:06
Նմանատիպ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան: Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, Հեյդարի Ալիևի անվան օդանավակայանում Դավութօղլուին դիմավորել են Բաքվում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունը, ինչպես նաև թուրքական դեսպանատան այլ աշխատակիցներ:
Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարաը ոչ մի կերպ չի մեկնաբանել Ադրբեջան կատարած այցի նպատակը: Նշվում է, որ Բաքվում Դավութօղլուն հանդիպումներ կունենա Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի, Միլլի մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադովի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Թուրքիայի արտգործնախարարի այցն ադրբեջան կավարտվի հուլիսի 17-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում