Ընդ­հատ­ված թռիչք

Ընդ­հատ­ված թռիչք

«Լու­սա­բաց» հրա­տա­րակ­չու­թյու­նը տպագ­րու­թյան է պատ­րաս­տում լի­բա­նա­նա­հայ բա­նաս­տեղծ ՊԵՏ­ՐՈՍ ՀԵ­ՐՅԱ­ՆԻ (Պե­տիկ Հեր­կե­լյան, 1954-1987 թթ.) ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի ժո­ղո­վա­ծուն` աշ­խա­տա­սի­րու­թյամբ Ա­ԼԵՔ­ՍԱՆԴՐ ԹՈՓ­ՉՅԱ­ՆԻ: Ըն­թեր­ցո­ղի ու­շադ­րու­թյանն ենք ներ­կա­յաց­նում գրա­կա­նա­գե­տի մտո­րում­նե­րը վա­ղա­մե­ռիկ բա­նաս­տեղ­ծի ու նրա աշ­խար­հի մա­սին:

Կա­յու­նա­ցած մի օ­րի­նա­չա­փու­թյուն է նկատ­վում գրա­կա­նու­թյան պատ­մու­թյան մեջ: Ա­ռա­ջին քայ­լերն ա­նող բա­նաս­տեղծ­նե­րի ջախ­ջա­խիչ մե­ծա­մաս­նու­թյու­նը, ե­թե ոչ բո­լո­րը, մի ո­րոշ շր­ջան, մինչև հա­սու­նա­նա­լը, մինչև սե­փա­կա­նը հաս­տա­տե­լը, գտն­վում են մե­ծե­րի մո­գա­կան ազ­դե­ցու­թյան ներ­քո, դրա­նով իսկ ա­սես նշե­լով ի­րենց ա­կուն­քը, քեր­թո­ղա­կան նա­խա­սի­րու­թյուն­նե­րը: Բա­վա­կան է հի­շել թե­կուզ Չա­րեն­ցի օ­րի­նա­կը, ո­րի ա­ռա­ջին բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րում նկատ­վում է Տե­րյա­նի բա­ցա­հայտ ազ­դե­ցու­թյու­նը: Ֆրան­սիա­ցի դրա­մա­տուրգ և ար­ձա­կա­գիր Ժան Ժի­րո­դուն էլ հե­տաքր­քիր դի­տար­կում ու­նի` գր­ված նման մի ա­ռի­թով: Խո­սե­լով իր ա­ռա­ջին քայ­լե­րի մա­սին գրա­կա­նու­թյան մեջ, գրում է. «Ես հյու­րա­սի­րում էի ինձ ոչ թե գր­քե­րով, այլ հենց նույն Ռա­սի­նի, նույն Լակ­լո­յի, Լա­ֆոն­տե­նի, Ռոն­սա­րի ըն­կե­րակ­ցու­թյամբ: Նրանց` իս­կա­պես տի­րա­կան, ներ­կա­յու­թյու­նը ո­րոշ ժա­մա­նակ դառ­նում էր իմ բա­ցա­կա­յու­թյու­նը»:

Պետ­րոս Հե­րյա­նի ա­ռա­ջին ժո­ղո­վա­ծուն` «Պա­տու­հա­նէն դուրս», լույս տե­սավ 1972 թ., երբ բա­նաս­տեղծն ըն­դա­մե­նը տաս­նութ տա­րե­կան էր: Ա­մե­նայն ու­շադ­րու­թյամբ կար­դա­լով այդ գր­քույ­կը, դժ­վա­րա­նում ես հա­մաշ­խար­հա­յին կամ հայ գրա­կա­նու­թյան որևէ մե­ծի` ան­գամ հե­ռա­վոր ազ­դե­ցու­թյան վկա­յու­թյու­նը գտ­նել, և ան­կա­րե­լի է հա­վա­տալ, որ այդ բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րը գրել է տասն­չորս-տասն­հինգ տա­րե­կա­նում: Ի դեպ, մո­լի ըն­թեր­ցող էր, տի­րա­պե­տում էր ա­րագ ըն­թերց­ման ար­վես­տին և կա­րող էր մեկ ժա­մում մի ամ­բողջ վեպ կար­դալ: ՈՒս­տի պա­տա­հա­կան չէ, որ այդ տա­րի­քում ար­դեն հասց­րել էր պար­զա­պես կլա­նել արևմտա­հայ և արևե­լա­հայ քեր­թու­թյան մե­ծե­րի հա­տոր­նե­րը կամ ինչ­պես ֆրան­սիա­ցի գրողն է ա­սում` ինքն ի­րեն ա­ռա­տո­րեն «հյու­րա­սի­րել» նրանց տի­րա­կան ներ­կա­յու­թյամբ: Ան­գամ Չա­րեն­ցի` իր կուռ­քի հետ­քը չենք նկա­տում նրա տո­ղե­րում: Ա­վե­լին, հե­ղի­նա­կը` բազ­մա­թիվ սկս­նակ­նե­րի պես, բնավ «բա­ցա­կա» չէ իր իսկ գր­քում: Ճիշտ է, փոքր-ինչ վա­րա­նոտ, ա­սես առ­խար­խափ, բայց հա­մա­ռո­րեն ձգ­տում է իր ա­րա­հե­տը բա­ցել խա­վար թա­վու­տում, ուր մեծ է վտան­գը մո­լոր­վե­լու, շատ շա­տե­րի պես ան­հետ կորս­վե­լու: «Արևա­գա­լի // և // Մայ­րա­մու­տի // Ա­հեղ մարտ մը կայ // Նե­րաշ­խար­հիս մեջ», – գրում է նա «Արևա­գալ և Մայ­րա­մուտ» բա­նաս­տեղ­ծու­թյան մեջ: Եվ այդ­պես շա­րու­նա­կում է իր քեր­թո­ղա­կան ար­կա­ծախ­նդ­րու­թյու­նը «Ի սէր գա­լի­քի պայ­քա­րող շո­ղին»:

Պա­տա­նի բա­նաս­տեղծն իր ա­ռա­ջին գր­քով և բնավ ոչ վա­րա­նոտ քայ­լե­րով ազ­դա­րա­րում է ոչ միայն իր մուտ­քը, այլև իր գա­ղա­փա­րա­կան-գե­ղա­գի­տա­կան դա­վա­նան­քը, ո­րին պի­տի ան­նա­հանջ հետևեր ամ­բողջ կյան­քում: Իս­կա­պես որ հան­դուգն սկիզբ: Եվ ոչ միայն բա­նաս­տեղ­ծի, այլև անձ­նա­վո­րու­թյան վա­ղա­հաս ձևա­վոր­ման ա­կա­նա­տեսն ենք դառ­նում: Իս­կա­պես ե­զա­կի երևույթ:
Տա­րի­ներ անց, 1985 թ., Վազ­գեն Շու­շա­նյա­նի «Սի­րո և ար­կա­ծի տղա­քը» ինք­նա­կեն­սագ­րա­կան վե­պի իր ա­վար­տա­ճառ-վեր­լու­ծա­կա­նում նա պի­տի հան­գա­մա­նա­լից զն­ներ այս երևույ­թը: Խո­սե­լով վե­պի գլ­խա­վոր հե­րոս Եր­վան­դի և Վազ­գեն հե­ղի­նա­կի մա­սին, «Հե­րո­սին խառն­ված­քը» գլ­խում Պ. Հե­րյա­նը ներ­կա­յաց­նում է եր­կու ի­րա­պա­տում դիպ­ված, մե­կը Եր­վանդ-Վազ­գե­նի մա­սին` վերց­ված քն­նարկ­վող եր­կից, մյու­սը Վազ­գե­նի մա­սին` վերց­ված Վահ­րամ Թա­թու­լի «Որ­բը» հն­չյա­կից: Եր­կու հա­ման­ման դր­վագ:
Ա­ռա­ջի­նում ու­սու­ցի­չը Եր­վանդ-Վազ­գե­նին հայտ­նում է. «Օ­րիորդ Սի­րար­փին խնդ­րեց, որ քեզ հա­մո­զեմ, որ մնաս Կով­կաս: Հայ­րը հա­րուստ է…»: Որբ տղան, սա­կայն, մեր­ժում է` ա­սե­լով. «Ես սր­տիս հետ սա­կար­կու­թեան չեմ նս­տիր»:

Իսկ բա­նաս­տեղ­ծու­թյան մեջ ներ­կա­յաց­վում է մի տե­սա­րան, ուր հայ մե­ծա­հա­րուստն ա­ռա­ջար­կում է. «Կ’ըլ­լա՞ս իմ որ­դին: // Քե­զի ու­սում, քե­զի պերճ կեանք, // սի­րոյ գանձ… // Կեր­պա­րան­քիդ` տես, չի վա­յե­լեր ցն­ցո­տին…»: Հե­րո­սը, սա­կայն, կտ­րուկ մեր­ժում է` միան­գա­մից ա­պա­հով կյան­քով ապ­րե­լու այդ գայ­թակ­ղիչ ա­ռա­ջարկն էլ. «Գի­տեմ իմ պարտքս վա­ղուան…»:
Ա­նակն­կալ, ան­բա­ցատ­րե­լի վճիռ թշ­վա­ռու­թյան մեջ հայ­տն­ված, գաղ­թի ճա­նա­պարհ­նե­րին բո­լոր հա­րա­զատ­նե­րին կորց­րած պա­տա­նու հա­մար: Եվ սա միայն նրա ար­ժա­նա­պատ­վու­թյան, հպար­տու­թյան դրսևո­րու­մը չէ: Երևույթն ա­վե­լի խորն է, և Պ. Հե­րյա­նը ման­րազ­նին հո­գե­բա­նի պես տա­լիս է դրա ճշգ­րիտ բա­ցատ­րու­թյու­նը. «Գիր­քին հե­րո­սը ե­թէ ըլ­լար սո­վո­րա­կան մահ­կա­նա­ցու մը, բռ­նազ­բո­սիկ պի­տի հն­չեր ա­նոր հպար­տու­թիւ­նը այն­պի­սի պա­հու մը, երբ ինք այն­քա՜ն պէտք ու­ներ նիւ­թա­կան, բա­րո­յա­կան և զգա­ցա­կան ա­պա­հո­վու­թեան: Մինչ, մեր հե­րո­սը ար­տա­կարգ տի­պարն է, եւ ի­րեն ձրի տրուած նման ա­պա­հո­վու­թիւն­նե­րը պար­զա­պէս վի­րա­ւո­րա­կան են ի­րեն հա­մար: Ար­տա­սո­վո­րին հա­մար` ար­տա­սո­վոր չէ նման կե­ցուածք մը, այլ բնա­կան»:

Ճա­կա­տագ­րի կող­մից դա­ժա­նո­րեն զարկ­ված ու զրկ­ված պա­տա­նին կտ­րուկ հրա­ժար­վում է նյու­թա­կան, բա­րո­յա­կան և զգա­ցա­կան նման ա­ջակ­ցու­թյու­նից, քա­նի որ նա «ար­տա­սո­վոր­նե­րից» է, նրան­ցից, ով­քեր, չնա­յած կյան­քի սուղ փոր­ձին, անս­խալ ուղ­ղորդ­վում են Աստ­ծո կող­մից շնորհ­ված բա­րո­յա­կան և ստեղ­ծա­րար տա­ղան­դով, ո­րը ճշգ­րիտ կողմ­նա­ցույ­ցի պես պի­տի տա­նի կյան­քի թե­կուզ դժ­վա­րին, բայց ար­դար և անս­խալ ճա­նա­պար­հով: ՈՒս­տի ի­րե՛նք, սե­փա­կան ջան­քե­րով պի­տի վաս­տա­կեն այն ա­մե­նը, ին­չը վի­ճա­կա­խա­ղում շա­հա­ծի պես ա­ռա­տո­րեն ա­ռա­ջարկ­վում է նրանց:

«Հե­րո­սը պայ­քա­րի՛ մարդն է:
Ձրի տրուած, դիւ­րին նուա­ճուած ո­րե­ւէ ստա­ցուածք… կը մեր­ժուի, ո­րով­հե­տեւ.
Բա­վա­րա­րու­թիւ­նը պի­տի գայ դժուա­րը յաղ­թա­հա­րե­լու իր կամ­քէն: Իսկ փր­կու­թիւ­նը` ինք­նիշ­խան կեր­պով ինք­զինք ի­մաս­տա­ւո­րե­լու ի­րա­գոր­ծու­մէն, եւ ոչ` ար­տա­քին աշ­խար­հի ա­պօ­րէն թե օ­րի­նա­ւոր նպաստ­նե­րէն», – գրում է Պ. Հե­րյա­նը ա­ռա­վել քան ճշգ­րիտ բնո­րո­շե­լով շու­շա­նյա­նա­կան հե­րո­սի և իր` գի­տակց­ված թե ան­գի­տա­կից գոր­ծե­լա­կերպն ա­ռա­ջին ժո­ղո­վա­ծուի պա­րա­գա­յում:
Մեր հա­մե­մա­տու­թյու­նը գու­ցե ո­մանց տա­րօ­րի­նակ թվա, սա­կայն, ըստ էու­թյան, եր­կու դեպ­քում էլ ա­կա­նա­տեսն ենք միևնույն երևույ­թի: Այն, որ Պ. Հե­րյա­նի ա­ռա­ջին գր­քում մե­ծե­րի «ներ­կա­յու­թյան» ոչ մի հետք չենք գտ­նում, թերևս ան­հեր­քե­լի վկա­յու­թյունն է այն բա­նի, որ նրա հա­մար գրա­կան-մշա­կու­թա­յին ազ­դե­ցու­թյու­նը նույն­պես «Ձրի տրուած, դիւ­րին նուա­ճուած ո­րե­ւէ ստա­ցուածք» է, ուս­տի գե­րա­դա­սում է «ինք­նիշ­խան կեր­պով ինք­զինք ի­մաս­տա­ւո­րե­լու», ան­շուշտ դժ­վա­րու­թյամբ, քայլ առ քայլ, բայց սե­փա­կան ա­րա­հե­տը բա­ցե­լով, քան­զի հայ­տա­րա­րեց, որ ին­քը և՛ս «Պայ­քա­րի մարդն է»: Իր երկ­րորդ` ար­դեն կա­յու­նա­ցող հե­ղի­նա­կը ներ­կա­յաց­նող «Բա­ռը» ժո­ղո­վա­ծուի մեջ հե­տա­դարձ հա­յաց­քով նա անդ­րա­դառ­նում է այս հո­գե­վի­ճա­կին.

Երկ­չո­տու­թեամբ պի­տի
առ­նես քայլն ա­ռա­ջին,
Պի­տի մտ­նես ա­նոնց մռայլ
թա­ւու­տին մէջ,
ՈՒ շն­չե­լով բոյ­րը տա­մուկ
թուղ­թե­րուն`
Կաս­կա­ծան­քով պի­տի փնտ­ռես
քեր­թուա­ծը քու…

Բա­նաս­տեղ­ծու­թյու­նը, որ­տե­ղից վերց­րել ենք այս քա­ռա­տո­ղը, կրում է «Քու քեր­թուա­ծը» վեր­նա­գի­րը: Ա­սել է, թե նա­յում է իր ոչ հե­ռա­վոր ան­ցյա­լին ար­դեն Ի՛Ր քերթ­վա­ծը ստեղ­ծո­ղի հա­յաց­քով:
Պ. Հե­րյա­նի հե­տա­գա եր­կու ժո­ղո­վա­ծու­նե­րը հաս­տա­տե­ցին, որ նա կյան­քին նա­յում է ոչ թե գե­ղա­գի­տա­կան կի­սա­պատ­րաս­տուկ­նե­րի հար­մար կի­րառ­ման, այլ հենց ժա­մա­նա­կի, օր­վա հրա­տապ խն­դիր­նե­րին անդ­րա­դառ­նա­լու տե­սան­կյու­նից: Կա­րող ենք նույ­նիսկ ա­սել, որ նա սր­բո­րեն հետևեց Մ. Նալ­բան­դյա­նի նշա­նա­վոր հոր­դո­րին. «Ներ­կա օ­րե­րում այլ ինչ սև քնար // սուր է հար­կա­վոր կտ­րի­ճի ձեռ­քին», այն տար­բե­րու­թյամբ, որ նա գրի­չը վայր չդ­րեց` զեն­քը վերց­նե­լու, այլ գոր­ծա­ծեց եր­կու­սը միա­ժա­մա­նակ:
Հե­տա­գա նրա ժո­ղո­վա­ծու­ներն ամ­բող­ջու­թյամբ հա­գե­ցած են քա­ղա­քա­ցիա­կան պարտ­քի գի­տակ­ցու­թյամբ: Այլևս մութ թա­վու­տում վա­րա­նոտ քայ­լե­րով հա­ռա­ջա­ցող սկս­նա­կը չէ մեր առջև, այլ իր ա­նե­լի­քը հս­տակ գի­տակ­ցող անձ­նա­զոհ բա­նաս­տեղծ-մար­տի­կը, որ ձգ­տում է գե­ղե­ցիկն ու հե­րո­սա­կա­նը բա­րե­խառ­նել իր քերթ­ված­նե­րում.

Բարձր պա­հած
Սկիհն ան­բիծ ա­րուես­տի
– Ո­րուն տար­տամ ա­փե­րէն
Հե­րոս­նե­րու պաղ­պա­ջուն
Ա­րիւնն է, որ կը կա­թի…
Փառ­քի՛ն հա­մար
Մեր հր­դե­հուած պայ­քա­րին…

Ժո­ղո­վա­ծուի մեջ հա­ճա­խա­կի հան­դի­պող «պայ­քար», «մարտ», «ա­րյուն» և «հե­րոս» բա­ռե­րը քեր­թո­ղա­կան զար­դա­րանք­ներ չեն, այլ ներ­կա­յաց­նում են 80-ա­կան­նե­րի լի­բա­նա­նյան դա­ժան, պա­տե­րազ­մա­կան ի­րա­կա­նու­թյու­նը, երբ տա­րի­ներ շա­րու­նակ եր­կի­րը դար­ձել էր քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազմ­նե­րի թա­տե­րա­բեմ: Զգա­յուն բա­նաս­տեղ­ծը և հանձ­նա­ռու մտա­վո­րա­կա­նը ձևա­վոր­վեց հենց այս մթ­նո­լոր­տում` իր ա­մե­նօ­րյա մաս­նակ­ցու­թյու­նը բե­րե­լով ոչ միայն խոս­քով, այլև գոր­ծով:
Ա­կա­նա­տես­ներն, ի թիվս այ­լոց, պատ­մում են այս­պի­սի մի դր­վագ: Այդ օ­րե­րին կա­ցու­թյունն Արևմտյան Բեյ­րու­թում, որ­տեղ գտն­վում էր «Ազ­դակ» թեր­թի խմ­բագ­րու­թյու­նը, դար­ձել էր չա­փա­զանց վտան­գա­վոր: Խմ­բագ­րա­կազմն ամ­բող­ջու­թյամբ, վասն ա­պա­հո­վու­թյան, տե­ղա­փոխ­վում է Արևե­լյան Բեյ­րութ, Բուրջ Հա­մուդ: Պետ­րոս Հե­րյա­նը հրա­ժար­վում է հետևել նրանց, և մի քա­նի զի­նյալ­նե­րի հետ` ինքն էլ զին­ված, մնում է այդ­տեղ և հս­կում ա­կում­բը, խմ­բագ­րու­թյու­նը և տպա­րա­նը հա­վա­նա­կան հար­ձա­կում­նե­րից: Ըն­կեր­ներն ու աշ­խա­տա­կից­նե­րը նրան հոր­դո­րե­ցին, որ ին­քը ևս միա­նա խմ­բագ­րա­կազ­մին և տե­ղա­փոխ­վի Արևե­լյան Բեյ­րութ, սա­կայն հրա­ժար­վեց հետևել այդ խոր­հուրդ­նե­րին` ա­սե­լով, թե մեկ էլ երբ ա­ռիթ կու­նե­նա ար­դար պա­տե­րազ­մի մաս­նակ­ցե­լու: Հե­տաքր­քիր մեկ այլ փաստ. չնա­յած և ար­վես­տա­գե­տը, և մար­տի­կը ան­բա­ժա­նե­լիո­րեն միա­վոր­ված էին նրա­նում, բեյ­րու­թա­հայ ա­կա­նա­վոր գե­ղան­կա­րիչ Պոլ Կի­րա­կո­սյանն այ­նու­հան­դերձ հարկ հա­մա­րեց ստեղ­ծել եր­կու տար­բեր դի­ման­կար` բա­նաս­տեղ­ծը և մար­տի­կը: Վեր­ջինս զար­դա­րում է սույն ժո­ղո­վա­ծուի շա­պի­կը:

Թվում է, թե Պ. Հե­րյա­նը, հաս­տատ­վե­լով քեր­թու­թյան տի­րույթ­նե­րում, պի­տի շտա­պեր չոր­րորդ ժո­ղո­վա­ծուն հրա­տա­րա­կել, սա­կայն հա­վա­տա­րիմ իր պրպ­տուն նկա­րագ­րին, 1986 թ. լույս է ըն­ծա­յում «Եու­հու» ար­ձա­կը, ըստ ո­րում ոչ սո­վո­րա­կան, այլ եր­գի­ծա­կան, խայ­թող, կծու, որ­քան գե­րի­րա­կան, նույն­քան էլ շո­շա­փե­լիո­րեն ի­րա­կան ար­ձա­կը: Ըստ ո­րում ճա­նա­չե­լի ար­ձա­կը, և այն աս­տի­ճան, որ գա­ղու­թի ազ­գա­յին ջո­ջե­րից և ջո­ջու­հի­նե­րից ո­մանք ի­րենց դի­ման­կարն էին տե­սել այն­տեղ և վր­դով­վել:
Պետք է ըն­դու­նել, որ մեր գրա­կա­նու­թյան արևմտա­հայ և սփյուռ­քա­հայ հատ­վածն արևե­լա­հայ հատ­վա­ծից ա­վե­լի զո­րա­վոր ե­ղավ եր­գի­ծան­քի աս­պա­րե­զում: Բա­վա­կան է հի­շել Հա­կոբ Պա­րո­նյա­նին, Եր­վանդ Օ­տյա­նին, «Միա­մի­տի մը ար­կած­նե­րի» Օն­նիկ Չիֆ­թե-Սա­րա­ֆին, «Հայ աղ­բր­տի­քի» Նշան Պե­շիկ­թաշ­լյա­նին, «Հա­րա­լեզ­նե­րու դա­վա­ճա­նու­թյան» Շա­հան Շահ­նու­րին, սփյուռ­քյան ի­րա­կա­նու­թյունն իր «Ա­րուար­ձան» ժո­ղո­վա­ծուում անգ­թո­րեն ձաղ­կող Վա­հե Օ­շա­կա­նին, եր­գի­ծա­կան անկ­րկ­նե­լի տա­րեր­քով հարս­տաց­ված բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րի Զահ­րա­տին, աֆ­րի­կյան ող­բա­լի ի­րա­կա­նու­թյու­նը ներ­կա­յաց­նող, բայց փաս­տո­րեն ար­դի Հա­յաս­տանն ակ­նար­կող «Փտախ­տը» վե­պի հե­ղի­նակ Պո­ղոս Գու­բե­լյա­նին… Եվ այս փա­ռա­հեղ ցու­ցա­կին, լիո­վին ար­դա­րա­ցի, ա­վե­լա­նում է ևս մեկ ա­նուն` Պետ­րոս Հե­րյանն իր «Եու­հու»-ով:
Իր եր­գի­ծա­վե­պի հրա­տա­րա­կու­թյու­նից մեկ տա­րի ա­ռաջ Պ. Հե­րյա­նը դրսևո­րել էր գրա­կան իր տա­ղան­դի մեկ այլ ե­րե­սը` գրա­կա­նա­գետ-մտա­վո­րա­կա­նը: Խոս­քը Վազ­գեն Շու­շա­նյա­նի «Սի­րոյ եւ ար­կա­ծի տղա­քը» ա­վար­տա­ճա­ռի մա­սին է, ո­րը 1985 թ. հա­ջո­ղու­թյամբ պաշտ­պա­նել էր Բեյ­րու­թի Հա­մազ­գա­յի­նի բարձ­րա­գույն հա­յա­գի­տա­կան հիմ­նար­կում:

Այս ա­վար­տա­ճա­ռը փաս­տո­րեն մի փոք­րիկ և յու­րօ­րի­նակ մե­նագ­րու­թյուն է, որն ա­վե­լի շատ հո­գե­բա­նու­թյան տի­րույթ­նե­րում է, քան զուտ գրա­կա­նա­գի­տու­թյան: Հե­ղի­նա­կը զար­մա­նա­լի հմ­տու­թյամբ կա­տա­րում է վի­պա­կան հե­րո­սի և հե­ղի­նա­կի զու­գա­հեռ խո­րազ­նին մի վեր­լու­ծու­թյուն և անս­պա­սե­լի հայտ­նա­գոր­ծու­թյուն­ներ ա­նում: Ծա­նո­թա­նա­լով Պ. Հե­րյա­նի կեն­սագ­րու­թյան ո­րոշ ման­րա­մաս­նե­րին, հա­մոզ­վում ես, որ իս­կա­պես բազ­մա­թիվ ընդ­հան­րու­թյուն­ներ են ե­ղել նրանց միջև` թե՛ որ­պես գրող-մտա­վո­րա­կան, թե՛ որ­պես անձ­նա­վո­րու­թյուն: Եր­կու­սին էլ բնո­րոշ էր Վազ­գեն Շու­շա­նյա­նի հետևյալ դի­տար­կու­մը ա­վար­տա­ճա­ռի նյութ դար­ձած վե­պից. «Տղա­մարդ ը­սածդ իր ճամ­փան պետք է բա­նայ ի՛ր ե­ղունգ­նե­րով»:
Մեզ քաջ ծա­նոթ են ոչ միայն Վ. Շու­շա­նյա­նի գրա­կա­նու­թյու­նը, այլև նրա ան­ձի և ստեղ­ծա­գոր­ծու­թյան մա­սին գր­ված քիչ թե շատ հայտ­նի հոդ­ված­նե­րը և ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րը, և պի­տի ա­սենք, որ Պ. Հե­րյա­նի ա­վար­տա­ճառն իր խո­րու­թյամբ, իր վեր­լու­ծա­կան ու­ժով, իր ար­տիս­տիզ­մով և իք­նա­տի­պու­թյամբ գե­րա­զան­ցում է բո­լո­րին: Հաշ­վի առ­նե­լով նրա բա­ցա­ռիկ սերն ու նվիր­վա­ծու­թյու­նը Վ. Շու­շա­նյա­նի ան­ձի և գրա­կա­նու­թյան հան­դեպ, հնա­րա­վոր է հե­տա­գա­յում նա մի ծա­վա­լուն ու­սում­նա­սի­րու­թյուն գրեր նրա մա­սին, բայց, ա­վա՜ղ, նրա կյան­քի թե­լը կտր­վեց ժա­մա­նա­կից շուտ` 1987 թ. մար­տի 10-ին:

Վա­ղա­մե­ռիկ տա­ղանդ­նե­րի մա­սին եր­բեմն ցա­վով և, մեր խո­րին հա­մոզ­մամբ, հա­նի­րա­վի, ո­մանք գրում են, որ ե­թե գո­նե մի տա­սը-տասն­հինգ տա­րով ա­վե­լի ապ­րեին, ա­պա ինչ­պի­սի՜ հրաշք­ներ պի­տի ա­րա­րեին: Հնա­րա­վոր է, չենք ժխ­տում: Սա­կայն այդ` թե­կուզ ան­կեղծ ար­տա­հայտ­ված ափ­սո­սան­քով, ա­սես ա­կա­մա, ստ­վեր են գցում այն ա­մե­նի վրա, ինչ հասց­րեց ստեղ­ծել ժա­մա­նա­կից շուտ գնա­ցածն իր կար­ճատև կյան­քում:
Մենք ու­րիշ կերպ կա­սեինք:
Ե­թե Պետ­րոս Հե­րյանն իր ե­րեք ժո­ղո­վա­ծուից, մեկ վի­պա­կից և ա­վար­տա­ճա­ռից հե­տո այլևս ո­չինչ չգ­րեր և կա­մոքն Աստ­ծո այ­սօր մեր կող­քին լի­ներ, մենք դար­ձյալ մեր գնա­հա­տու­մի և ե­րախ­տա­գի­տու­թյան խոս­քը կա­սինք այդ թե­կուզ ծա­վա­լով ոչ մեծ, բայց ար­ժե­քա­վոր ժա­ռան­գու­թյան հա­մար:

Ա­լեք­սանդր ԹՈՓ­ՉՅԱՆ

Աղբյուր՝ Irates.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում