Սիրիայում հարվածներ են հասցվել Անկարայի աջակցությունը վայելող հանցավոր խմբավորումների նավթապահեստարաններին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Համացանցում հրապարակվել են կադրեր, որոնցում երևում են Սիրիայի և Թուրքիայի սահմանին հուժկու հարվածները: Բարձր պայթյունները հնչել են երեկ երեկոյան: yandex.ru-ի հաղրդմամբ, կատարվածի մասին տեղեկություններ է հաղորդում Սիրիայի հետախուզությունը, որին հղում է անում «Русская весна»-ն։
Նշվում է, որ պայթեցվել են Անկարայի աջակցությունը վայելող հանցավոր խմբավորումների նավթապահեստարանները, նաև երկու երկրների սահմանին մոտ գտնվող ավտոցիստեռնները: Հրապարակման հեղինակները պնդում են, որ հարվածները հասցվել են ինքնաթիռից, սակայն վերջինիս պատկանելությունն առայժմ անհայտ է: Այդ իրադարձություններից քիչ առաջ մոտակայքում արձանագրվել են ԱՄՆ-ին պատկանող MQ-9 Reaper ԱԹՍ-ներ, որոնք հետախուզական թռիչքներ են իրականացրել:
Նախնական տվյալներով, հենց ամերիկյան կողմն է գրոհել վառելիքի պահեստները Հալեպ նահանգում: Թուրքամետ խմբավորումները նավթ են գնում քուրդ-արաբական SDF խմբավորումից, ինչից հետո վառելիքը մատակարարվել է Իդլիբի տարբեր թեժ գոտիներ և անմիջականորեն Թուրքիա:
Տեղեկություններ կան մեկ զոհի և մի քանի վիրավորի մասին, ևս 6-ը համարվում են անհետ կորած:
Հետևեք մեզ նաև Telegram-ում