Գերմանական պարբերականը Թուրքիայի քարտեզի վրա պատկերել է անկախ Քրդստանը
17/07/2013 14:15
Նմանատիպ
աղաքական վերլուծություններ կատարող գերմանական Zenith պարբերականը հրապարակել է մասնատված Թուրքիայի քարտեզը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական Haberler.com-ը, պարբերականում տեղ գտած Թուրքիայի քարտեզի վրա պատկերվել է ապագա Քրդստանը:
Zenith պարբերականի’ Քրդստանի պատկերով շապիկին գրված է եղել. «Այս երկիրը դեռ կարո՞ղ է կանխել»: Շուրջ 30 էջ հատկացնելով քրդերի հետ կապված հետազոտություններին’ պարբերականն արձանագրել է, որ բոլոր այն երկրներում, որտեղ կա քրդական հոծ բնակչությունը, Քրդստանի գաղափարն իսկական մղձավանջ է: «Սակայն արաբական գարնան հետ միասին այս մղձավանջը կարող է իրականություն դառնալ»,- գրել է պարբերականը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում