Սիմֆոնիկ նվագախումբը կկազմակերպի համերգներ. հասույթը կփոխանցվի Զինծառայողների հիմնադրամին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ տեղի կունենան առցանց հեռարձակվող բացօթյա բարեգործական համերգներ‚ որոնց ընթացքում հանգանակված բոլոր միջոցները կփոխանցվեն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից «Արմենպրես»-ին տեղեկացրեցին, որ համերգները հեռարձակվելու են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցերի էջերով։
Համերգները տեղի կունենան ՝ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13.00-ին‚ Վազգեն Սարգսյան 10 հասցեի (Piazza Grande) հարակից տարածքում‚ հոկտեմբերի 31-ին՝ ժամը 17.00-ին‚ Կասկադում‚ նոյեմբերի 1-ին՝ ժամը 17.00-ին‚ Շառլ Ազնավուրի հրապարակում («Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածք)‚ նոյեմբերի 2-ին՝ ժամը 13.00-ին‚ Գարեգին Նժդեհի հուշարձանի մոտ (Նալբանդյան-Արամի-Բուզանդի-Հանրապետության փողոցներին հարակից զբոսայգի)։
Հանգանակությունները կարող են կատարվել տեղում և https://donate.armsymphony.am/ կայքի միջոցով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում