Իտալիայի Պալերմո քաղաքը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը
29/10/2020 08:54

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Իտալիայի Պալերմո քաղաքի Քաղաքային խորհուրդը այսօր միաձայն ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին հայտնեցին Իտալիայում ՀՀ դեսպանությունից։
Դեսպանատան տարածած հաղորդագրությունում մասնավորապես նշված է. «Իտալիայի Պալերմո քաղաքի Քաղաքային խորհուրդը այսօր միաձայն ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը:
Շնորհակալություն, Պալերմո, արժեքների կողքին լինելու համար»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իտալիայի Ազոլո քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում