Տիգրան Հեքեքյան. Հայ զինվորն այսօր կայուն և կազմակերպված թիկունքի կարիք ունի
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը համոզված է՝ հաղթելու ենք, բայց ողջ հայ ազգը՝ Հայաստանում և արտերկրում ապրող, պետք է դառնան մեկ միտք, մեկ բռունցք, մեկ մարմին ու մեկ հոգի։
«Այսօր հայ զինվորն ու սպան կենաց-մահու կռիվ են տալիս իրենց սրբազան հայրենիքը պաշտպանելու համար։ Հայ զինվորը վստահ է ու կայուն, որովհետև իր կողքին սահմանամերձ գյուղերում, ավաններում շարունակում են ապրել պապ ու թոռ։ Հայ զինվորը խիզախ է, որովհետև իր թիկունքում հազարավոր հայորդիներ սպասում են իրենց հերթին։
Հայ զինվորն առյուծի պես կռվում է, որովհետև հայրն ու մայրն այդպես են իրեն դաստիարակել, հայրն ու ու մայրը, որոնք հայրենիքը սիրում են զավակի պես, ոմանք՝ գուցեև ավելին։
Սակայն հայ զինվորն այսօր կայուն և կազմակերպված թիկունքի կարիք ունի, մեր կարիքն ունի։ Հայրենիքին ունի մեզանից յուրաքանչյուրի կարիքը, Հայաստանում և արտերկրում ապրող ցանկացած հայորուդ, որոնք և մտքով, և գործով պետք է այսօր լինեն հայրենիքի կողքին։ Դիվանագետների կարիք, որոնք պետք է ճկուն լինեն, բայց խիզախ, քաղաքական մտքի, որը պետք է լինի վստահ, խելացի ու էլի խիզախ։
Ուրեմն դառնանք մեկ միտք, մեկ բռունցք, մեկ մարմին և մեկ հոգի, և այդ ժամ անպայման հաղթելու ենք։ Եվ անուշուշտ հաղթելու ենք»,- նշում է Տիգրան Հեքեքյանը հայ ժողովրդին ուղղված ուղերձում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում