Ալ-Քաիդա ահաբեկչական խմբավորումը հաստատել է երկրորդ հրամանատարի մահվան լուրը
Նմանատիպ
Սաուդյան Արաբիայում Արաբական թերակղզու ալ-Քաիդա ահաբեկչական խմբավորումը հաստատել է թիվ երկրորդ հրամանատար Սաիդ ալ-Շեհրիի մահը, տեղեկացնում Է վկայակոչելով Reuters-ը:
Սաիդ ալ-Շեհրին, ով սպանվել էր ԱՄՆ-ի կողմից Եմենի վրա կատարված հարձակման ժամանակ, ԱՄՆ պաշտոնյաների կողմից բնութագրվել է որպես խմբավորման հետ կապված կարևոր և վտանգավոր գրոհայիններից մեկը:
Սաիդ ալ-Շեհրին Կուբայի Գուանտանամոյի կալանավայր էր տեղափոխվել 2002 թվականի հունվարին, երբ Պաղեստինը նրան հանձնեց ԱՄՆ իշխանություններին:
2013-ի հունվարին Եմենի իշխանությունները հայտարարել էին, որ նա մահացել է 2012 թվականի նոյեմբերին 28-ին Սաադայի հյուսիսային գավառներում ամերիկյան անօդաչու թռչող ապարատից ստացված վնասվածքներից: Արաբական թերակղզու ալ-Քաիդայի խմբավորման ավագ պաշտոնյաներից Իբրահիմ ալ- Ռուբայիշը համացանցով տարածված մի տեսանյութի մեջ հայտարարել էր. «Իմ ցավակցությունն եմ հայտնում ողջ Mujahideen-ին Սաիդ ալ-Շեհրիի մահվան կապակցությամբ, ով սպանվել է ամերկյան անօդաչու թռչող ապարատի հարձակումից»:
Արաբական թերակղզու Ալ-Քաիդայի խմբավորումը Վաշինգթոնի կողմից որակվել է որպես Ալ-Քաիդայի ամենավտանգավոր և նորարարական ճյուղը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում