Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի հարազատներն արդեն երկու ամիս է՝ չեն տեսել նրան
18/07/2013 09:34
Նմանատիպ
«Նոյեմբերյանի զորամասերից մեկում մահացած զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող, նույն զորամասի զինծառայող Դավիթ Խաչատրյանի հարազատներն արդեն երկու ամիս է՝ չեն տեսել նրան։ Այս մասին «Ժողովուրդ»–ի հետ զրույցում ասաց մեղադրյալի եղբայր Վարդան Խաչատրյանը. «Քննիչն ասում է՝ այսպես է պետք, այսպես եմ անում։ Ոչ թույլ են տվել՝ տեսնենք, ոչ էլ գոնե հեռախոսով խոսենք, որ իմանանք՝ ինչ վիճակում է, ինչի կարիք ունի։
Մենք միայն կալանավայր սնունդ տանող մարդկանցից ենք հետաքրքրվում, թե ինչ վիճակում է նա»։ Նշենք, որ Դ. Խաչատրյանը գտնվում է Վանաձորի զինվորական ոստիկանության մեկուսարանում»,–գրում է թերթը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում