Շուշիում վնասվել է «Գոհար աղա» մզկիթը
Նմանատիպ
Այսօր Ադրբեջանը շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը: Մարտունի քաղաքը և շրջանի հարակից գյուղերը ենթարկվել են ավիառմբակոծությունների։ Տուժածներ չկան, իսկ ավերածությունների հետևանքով վնասների չափը ճշտվում է։
«Կեսօրին տարբեր զինատեսակներից, հիմնականում գրադի և սմերչի կայանքներից թշնամական ուժերը հրթիռակոծել են Շուշի քաղաքը, բազմաթիվ ավերածությունների կողքին մասնակի վնասվել է նաև բերդաքաղաքի պարսկական «Գոհար աղա» մզկիթը։ Ռազմական ավիացիա կիրառվել է նաև Մարտակերտում։ Քաղաքը հերթական անգամ ենթարկվել է ռմբակոծության», – ասված է հաղորդագրության մեջ։ Այստեղ ևս քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։ Պայթյուններ հնչել են նաև Ստեփանակերտում։ Տուժածներ չկան։ Մայրաքաղաքում 7 անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը։ Բաքուն հաղորդում է, որ հայկական կողմը թիրախավորել է որոշ բնակավայրեր:
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում