«Խուսափեք տեղաշարժերից». Ավստրիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել
03/11/2020 09:54

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Ավստրիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով Վիեննայում ստեղծված իրավիճակը և հակաահաբեկչական գործողությունները, խնդրում ենք լինել առավել զգոն և խուսափել անհարկի տեղաշարժերից՛ հետևելով իշխանությունների ցուցումներին:
Անհրաժեշտության դեպքում խնդրում ենք կապ հաստատել դեսպանության հետ հետևյալ հեռախոսահամարով՝
00 43 (0) 1 522 74 79 105»:
Հիշեցնենք, որ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում սինագոգի հարևանությամբ տեղի ունեցած հրաձգության հետևանքով նվազագույնը 7 մարդ է մահացել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում