Լուսադեմին թշնամին «Սմերչ» կայանքից կրակ է բացել Մարտունի և Շուշի քաղաքների ուղղությամբ․ Արցախի ԱԻՊԾ
03/11/2020 09:56

Նմանատիպ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն ընդհանուր առմամբ խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։
Սակայն, լուսադեմին թշնամին վերսկսել է գործողությունները և «Սմերչ» կայանքից կրակ բացել Մարտունի և Շուշի քաղաքների ուղղությամբ։
Տուժածներ չկան։
Մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում