Նա էլ լույս դարձավ
Նմանատիպ
ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության հոգևորականները հակառակորդի սկսած պատերազմի առաջին օրից հայ զինվորների կողքին են` ուս ուսի, առանց նահանջի։ Զենք ու խաչ համատեղած նրանք էլ են կռվում` անսասան պահելով մեր հավատն ու հայրենիքը։
Եկեղեցու խորանին ծառայողները, որ երկնային զորքին՝ հրեշտակներին էին ներկայացնում, այս օրերին մեր պահապան հրեշտակները եղան սահմաններին։
Օրեր առաջ երկնային արքայությանը միացավ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդի օգնական բարեշնորհ Նարեկ սարկավագը։
Աստվածասիրության, մարդասիրության և հայրենասիրության կերպար էր Նարեկը։ Ընկերները հիշում են նրա հետ անցկացրած օրերը, մի պահ ուզում են չհավատալ, որ փոքրամարմին հսկա Նարեկը էլ չկա։ Կյանքը գնահատող էր, ամեն երևույթի լավատեսությամբ էր նայում։ Հայրենիքի պաշտպանության գործին լծվեց` զոհելով ամենաթանկը` իր կյանքը։
Փա՛ռք այս սերնդին…
Փա՛ռք անպարտելի ու հավերժ ապրող հայորդիներին։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Արցախ
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում