Սահակ Սահակյան – Արյունոդ դրոշ
03/11/2020 21:12
Նմանատիպ
Արյունոդ դրոշ մեր ազատության,
Ծածանվեց ընդդեմ բռնակալության,
Հույսով լըցվեցավ սիրտը հայության,
Սարսափը տիրեց կայսեր օսմանյան:
Մեծ մարդասպանը սաստիկ զայրացավ,
Հայեր ջընջելու հըրաման տըվավ,
Քանդել Հայաստան, ջընջել ՀԱՅ անուն,
Որ չխաթարվի յուր անկախություն:
Բայց զենք ի ձեռին ոտքի կանգնեցան
Քաջ ֆիդայիներ՝ առյուծի նման,
Կըռիվ կը մղե հերոս Անդրանիկ,
Սարսափը տիրեց կայսեր օսմանյան:
Արի՛ք, հայկազունք, գոչենք միաձայն,
Սըրտագին գոչենք՝ Կեցցե Հայաստան,
Կեցցե՛ Հայաստան և ազատություն,
Հայրենյաց պաշտպան քաջ ֆիդայություն:
Հայ ժողովրդական ֆիդայական «Արյունոդ դրոշ» երգն է՝ Սահակ Սահակյանի կատարմամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում