Գյուլը Էրդողանի և գլխավոր շտաբի պետի հետ կքննարկի երկրի լարված իրավիճակը
Նմանատիպ
Թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցող իրադարձությունները խստորեն անհանգստացրել են Անկարային: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, ով գտնվում էր Ստամբուլի իր նստվայրում, վերադարձել է Անկարա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական Haberler.com-ը, նախատեսվում է, որ Գյուլը հանդիպումներ կունենա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելի հետ: Եռակողմ հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են Սիրիայի սահմանին տեղի ունեցող իրադարձությունները և վերջին օրերի լարված իրավիճակը, թուրք-քրդական հաշեցման գործընթացի ընթացքն ու զարգացումները:
Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) սիրիական թևի և ծայրահեղական Ջաբհար ալ-Նուսրա խմբավորումների միջև բախումները սկսվել են հուլիսի 16-ից: Այս կապակցությամբ Թուրքիայի իշխանությունները պաշտոնապես կոչ են արել իրենց երկրի քաղաքացիներին ավելի զգոն լինել և հեռու մնալ սիրիական սահմանից:
Հուլիսի 17-ին Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել, թե թուրքական կողմը պատասխան կրակ է բացել Սիրիայից հնչած կրակոցների դեմ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում