Սիրիացի վարձկան Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջիին մեղադրանք է առաջադրվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սիրիացի վարձկան Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջիին մեղադրանք է առաջադրվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amՍիրիացի վարձկան Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջիին մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է ներկայացվել դատարան նրան կալանավորելու վերաբերյալ, ասված է ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

«ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ծառայողներից բաղկացած քննչական խմբի կողմից իրականացվում են մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ:

Նախաքննության ընթացքում՝ 2020 թվականի նոյեմբերի 3-ին, վարույթն իրականացնող մարմնի կողմից Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի, ազգությամբ արաբ Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջիին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով (միջազգային ահաբեկչություն), 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) և 395-րդ հոդվածի 3-րդ մասով (վարձկանություն)։

Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

Ստորև ներկայացվում է Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջիի հարցաքննությունից հատված»,- ասված է հաղորդագրությունում:

«Հավաքագրվել է Սիրիայում, տեղափոխվել՝ Թուրքիա, այնտեղից՝ Ադրբեջան»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով սիրիացի վարձկանի հարցաքննության տեսագրությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում