Շուշիի ուղղությամբ թշնամին կիրառել է ծանր հրետանի. մանրամասներ
04/11/2020 09:56

Նմանատիպ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Կեսգիշերից հետո թշնամական կողմը, ռազմագործողություններին զուգահեռ, վերսկսել է խաղաղ բնակավայրերը հրետակոծելու իր ծրագիրը։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։
Շուշիի ուղղությամբ կիրառվել է ծանր հրետանի։ Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ, իսկ քաղաքում` բազմաթիվ ավերածություններ։
Տուժած քաղաքացիների մասին մանրամաներ կլինեն քիչ հետո։
Հետևեք մեզ նաև Telegram-ում