Մարտեր Ստեփանակերտ-Բերձոր ավտոճանապարհի համար. ANNA News-ը բացառիկ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
Նմանատիպ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: ANNA News Military յութուբյան ալիքը հրապարակել է տեսանյութ, որտեղ ռուս ռազմական լրագրող Ալեքսանդր Խարչենկոն ներկայացնում է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում` անցնելով Շուշիի փողոցներով:
Տեսանյութում նշվում է, որ հակառակ Ժնևյան պայմանավորվածությունների, հարյուրավոր արկեր են ընկնում հինավուրց Շուշի քաղաքի վրա:
«Շուշին բառացիորեն վերացնում են: Կրակի տակ են ընկնում քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչպես տեսնում ենք, ոչ մի ժնևյան պայմանավորվածություններ էլ չեն աշխատում»,-նշում է ռուս լրագրողը:
Տեսանյութում լրագրողը զրուցում է հայ զինվորների հետ, որոնք պատասխանում են ադրբեջանական հրետակոծություններին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 46 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում