Երևանում բարձրաձայնում են նաեւ տաքսիների ծառայությունների թանկացման մասին
Նմանատիպ
Երևանում հնարավոր է նաեւ տաքսիների ծառայությունների թակնացում: Տաքսիների նվազագույն վարձավճարը 600 դրամից կարող է դառնալ 700 դրամ, իսկ յուրաքանչյուր կիլոմետրի համար սակագինը կարող է բարձրանալ մինչև 130 դրամ: Հուլիսի 18-ին կայացած ասուլիսի ժամանակ այս մասին տեղեկացրին «Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ նախագահ Գեւորգ Դոստուրյանը եւ տաքսու վարորդ Վաչիկ Ավետիսյանը: «Տաքսիներն ազատ են գին սահմանելու, իհարկե, ողջամտության ս ահմաններում’ չնայած մենք դիմել ենք առաջարկությամբ, որ ընդհանուր տարիֆ սահմանվի տաքսիների համար, որ ուղևորներն անակնկալի չգան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ’ ասաց Գևորգ Դոստուրյանը: Տաքսու վարորդի խոսքերով’ եթե վերահսկողություն սահմանվի անօրինական տաքսու վարորդների նկատմամբ, սակագների բարձրացումն այնքան էլ շատ չի լինի: «Արդեն 8 տարի է’ պայքարում ենք, որ անօրինական տաքսիները մտնեն հարկային դաշտ: Եթե դա չի ապահովվում, ուրեմն որակն էլ չի լինի»,-նշեց Վաչիկ Ավետիսյանը:Բանախոսների հավաստմամբ’ թե հասարակական տրանսպորտի, թե երթուղային տաքսիների թանկացումը պետք է բերի ավելի որակյալ ծառայությունների մատուցմանը, եթե լինի վերը նշված վերահսկողությունը:
Գևորգ Դոստուրյանը խոսեց նաև հասարակական տրանսպորտի վարորդների աշխատավարձը պլանային ձևից սովորական աշխատավարձի դարձնելու մասին: «Աշխատավարձի դեպքում ամբողջ օրվա ընթացքում աշխատած գումարը վարորդը պետք է հանձնի ՍՊԸ-ին և ստանա սահմանված աշխատավարձ, իսկ պլանայինի դեպքում’ որքան էլ աշխատի, նա պարտավոր է համապատասխան գումարը հանձնել գծատիրոջը: Այդ պատճառով էլ կանգառներից դուրս էլ են կանգնում, սահմանված չափից ավելի ուղևորներ էլ են վերցնում»,-ասաց նա:
Այն մտահոգությանը, թե թանկացումից հետո մարդիկ չեն օգտվի տաքսի ծառայություններից, Վաչիկ Ավետիսյանը չհամաձայնեց: «Երբ Սովետական միության ժամանակ առաջին անգամ թանկացրին տաքսիների գները, բոլորը ասում էին’ էլ ոչ ոք չի օգտվի, բայց մեկ շաբաթ հետո նորից սովորականի նման բոլորն օգտվում էին»,-ժպիտով ասաց տաքսու վարորդը:
2013 թվականի հուլիսի 7-ից բնական գազի սակագնի բարձրացման փաստը օրակարգում է դրել հասարակական տրանսպորտի եւ տաքսի ծառայությունների սակագնի բարձրացման հարցը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում